Զախարովա․ Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել
Հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու Հայաստանի որոշումը։
«Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել՝ մեզ հետ, թե մեր դեմ: Մենք նման խնդիր չենք ունեցել, դա հակասում է մեր հիմնական սկզբունքներին»,- ասել է նա։
«Հայ ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ նման գործընկերություն ասվածը գործնականում չի նշանակում պաշտպանություն, խնամակալություն, օգնություն, առավել ևս՝ հայտարարված մասշտաբով օգնություն։
Այս մեխանիզմի իրական նպատակն է պայմաններ ստեղծել որոշակի երկրի՝ Միացյալ Նահանգների արտաքին վերահսկողության տակ անցնելու համար։ Նրանք կօգնեն ձեզ որոշումներ կայացնելիս, բայց կօգտագործեն ձեր տարածքը, ռեսուրսները, հնարավորությունները՝ առանց ձեր շահերը հաշվի առնելու»,- ասել է Մարիա Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին