Այս իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում, թե ինչքան տարածք է տվել թուրքին. Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախօրեին ԱԺ նիստի ժամանակ խնդրել էր Կադաստրի կոմիտեի ղեկավարին կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից, ամրապնդված կադաստրի կողմից տրամադրված իրավունքի գրանցման վկայականներով ինչքան տարածք է հանձնվել թուրքին։
Այսօր նիստի ժամանակ Ա.Խաչատրյանն ասաց. «Խնդրեցի Կադասարի կոմիտեի ղեկավարը կոնկրետ ասի։ Փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին, եթե գաղտնի չլիներ, հիմա կվերկենային ու կասեին՝ 100 քառակուսի մետր է եղել, 3 քառակուսի մետր թե կես հեկտար»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Զրո է եղել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել որևէ մեկին»։
Հարակից հրապարակումներ`
- Պատը կառուցում են սահմանին, պատից 50 մետր վերև Կիրանցի դպրոցն է. Բնակիչ
- Մալուխները փոխում, անց են կացնում ՀՀ տարածքով․ Կիրանցի բնակիչ
- Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան
- Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
- Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
- Բերել դեմ են տվել, ասում են՝ նախկին կադաստրային սխալի համար դու պետք է փող տաս.Կոնդի բնակիչ Սպարտակ Նազարյան