Գումար խնայելը օգնում է բարելավել քունը
Գումար խնայելը կարող է բարելավել քունը։ BBC-ի փոխանցմամբ, նման պնդում է անում նոր ուսումնասիրությունը։
Ըստ դրա արդյունքների, խնայողությունների սովորությունը ոչ միայն ձեզ ավելի շատ կանխիկ գումար ունենալ, այլև կօգնի ավելի լավ քնել:
Պարբերաբար փոքր գումար խնայելը կարող է բարելավել մտավոր բարեկեցությունը, ասում են Անգլիայի Բրիստոլ համալսարանի հետազոտողները:
Ցածր եկամուտ ունեցող, միաժամանակ կանոնավոր խնայողություններ անող մարդիկ ունեն կյանքից բավարարվածության նույն մակարդակը, ինչ ավելի հարուստ չխնայողները, ավելացրել են նրանք:
Այնուամենայնիվ, գումար խնայելը վերջին տարիներին դժվար է եղել՝ հաշվի առնելով սննդի գների կտրուկ աճը, թեև Մեծ Բրիտանիայում բանկերի և շինարարական ընկերությունների կողմից վճարվող տոկոսները բարելավվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան