«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում». Էրդողան
«Մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն տիրի»,-թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվել մինչև այս տարվա վերջ, նախագահ Էրդողանը պատասխանել է. «Այժմ որոշումը կայացնում է պարոն Իլհամ Ալիևը, ոչ թե ես։ Մենք ցանկանում ենք, որ համաձայնագիրը ստորագրվի և խաղաղություն տիրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում։ Ադրբեջանի նախագահը նույնպես խաղաղության է և դրական օրակարգի կողմնակից է»։
Նշելով, որ թե՛ աշխարհը, թե՛ տարածաշրջանը խաղաղության են ձգտում՝ Էրդողանն ընդգծել է, որ իրենք ցանկանում են որքան հնարավոր է շուտ հասնել դրան։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
- Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան
- Թուրքագետը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին. Հայկական տապալված դիվանգիտության անհույս քայլերից մեկն է
- Էրդողանը Հայաստանին կոչ է արել ազատվել հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից»