Կիրանցի բնակիչներին պարտադրվում է դիմումներ ստորագրել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու
Կիրանցի բնակիչներին պարտադրում եմ դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու։
«Մարդիկ դիմում են գրում, որ հրաժարվում են իրենց նյութական և ոչ նյութական իրավունքներից՝ տվյալ փոխհատուցումը ստանալու պահից, բայց տեքստը չեն տեսնում, դիմումի փոխարեն ազատ թուղթ է տրամադրվում, որի վրա միայն ստորագրության տեղն է բաց»,- «Փաստինֆո»-ին ասել է Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը՝ արձանագրելով, որ դա ակնհայտ խախտում է։
«Կհիշեք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե կադաստրի կոմիտեն Կիրանց համայնքի բնակիչներին կադաստրի վկայականները սխալմամբ է տվել , դրանից հետո սկսվել է հետևյալը՝ Կիրանցի բնակիիչներին համոզում են, որ իրենց ունեցած գույքից հրաժարվեն, ստորագրման պահից գույքի նկատմամբ պարտք ու պահանաջ չունենալու մասին դիմում են վերցնում, բայց, թե ինչ բովանդակակություն նա։
Կիրանցում կատարված ապօրինի սահմանազատման հետեւանքով իր սեփականությունից զրկվում 12 բնակիչ, բայց խոսքը գնում է ավելի քան 70 գույքի մասին, որը հանձնվել է Ադրբեջանին։ Դրանց թվում են՝ Կիրանցի բնակիչներին պատկանող հողատարածքներ , տնամերձեր, ֆերմա , խանութ, տներ։
«Բնակիչներ կան, որ ունեն 7, 14 անշարժ գույք՝ հանձնված ադրբեջանցիներին»,- ասել է Կ. Ղազարյանը՝ նշելով, որ երեք բնակիչ հրաժարվել է ստորագրել պարտադրված դիմումները՝ պահանջելով հնարավորություն տալ՝ ծանոթանալ դրանց։
Տավուշի մարզպետարանում հրաժարվում են դիմումի բովանդակությանը նրանց ծանոթացնել։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Պատը կառուցում են սահմանին, պատից 50 մետր վերև Կիրանցի դպրոցն է. Բնակիչ
- Մալուխները փոխում, անց են կացնում ՀՀ տարածքով․ Կիրանցի բնակիչ
- Փաշինյանին ցույց են տվել Կիրանցի փշալարերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան