Սոս Հակոբյան. Ծուռ տրամաբանություն
«Վարչական մարմինների ապօրինությունները, մարդու իրավունքների անխնա խախտումները չեն դադարելու մինչև օրենսդրորեն չամգրագրվեն լրացուցիչ մեխանիզմներ, որոնց համաձայն դատական ակտերով ճանաչվող իրավունքի խախտումների արդյունքում վարչական մարմինները կկրեն մեծ վնասներ ի օգուտ քաղաքացիների վճարվող գումարների տեսքով»,-նման համոզմունք է հայտնում փաստաբան Սոս Հակոբյանը։
Նա ընդգծում է՝ հատկապես, երբ նման հարցերով առկա է դատական պրակտիկա վարչական մարմինների վրա պետք է շատ թանկ գին ունենա դրանց հակառակ տրամաբանությամբ որոշումներ կայացնելը։
«Հակառակ պարագայում վարչական մարմինները բողոքարկում են վճռաբեկ դատարան աբսուրդ հիմնավորումներով, զուտ նպատակ ունենալով հետաձգել ակտի անվավեր ճանաչվելու ժամկետը (իրավունքի չարաշահման տիպիկ օրինակ), օգտվելով վճռաբեկ դատարանի կողմից հարցի ուսումնասիրության ոչ կարճ ժամկետներից։
Դատարանները անգամ փաստաբանական ծախսերը վարչական գործերով բավարարում են այն աստիճանի զավեշտալի չափերով, որ անիմաստ ես համարում դրանք բողոքարկելը։
Ու կարևորը նա է, որ գործադիրում երբեք չեն քննարկում այս հարցեը, իրենց հետաքրքիր չէ վարչական մարմինների կողմից իրավունքների խախտումները կանխելը։ Հակառակը. գրեթե բոլոր «նոր» բարեփոխումների նախագծերը մասնավոր անձանց իրավունքների սահմանափակումների մասին են։ Ծուռ տրամաբանություն»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան