Վարդենուտի բնակիչները Փաշինյանին դիմավորեցին՝ «Մի խլեք մեր հողը» պաստառով
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Մի խլեք մեր հողը», «Չկա հող, չկա գյուղ» պաստառներով։
Փաշինյանը մոտենալով նրանց՝ հարցնում է, թե ինչ են ուզում։ Գյուղացիները պատասխանում են. «Մենք համարժեք փոխհատուցում ենք ուզում»։
Փաշինյանը հետաքրքրվում է, թե մինչև այդ ծրագիրը գյուղում մեկ քմ հողն ի՞նչ արժեր: Գյուղացիները պատասխանում են՝ 3 հազար դրամ է եղել, հիմա իրենք 2 հազար դրամ են պահանջում:
«Այս խնդրում ամենակարևորը ճիշտ բալանսը գտնելն է: Եթե ուզում ենք ներդրում արվի, տնտեսությունը զարգանա, ուրեմն պետք է ճիշտ բալանսը գտնենք: Վերջին վարիանտ, ներդրողը եթե տեսնի չի ստացվում, կասի՝ ժողովուրդ ջան, չեք ուզում, ես գնացի, կգնա այլ տեղ։ Երբ այդ ներդրումը տեղի ունենա ձեր տնտեսական հնարավորությունները կրկնապատկվելու են, եռապատկվելու են»,- ասել է Փաշինյանը
Տեսանյութը հրապարակել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին