Այո´, բանակը սրբություն է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ցանկացած զինծառայողի մահվան դեպք իմ համար անձնական ողբերգություն է: Երեկվա 3 միջադեպերի մասին հաղորդագրություններն ամբողջ օրն ինձ ներքին ալեկոծությունների մեջ են պահել ու հիմա էլ շարունակում են:
Վթարներ, մահվան ելքով պատահարներ: Մի այլ ողբերգություն էլ հրապարակվող-չհրապարկվող «ռազբոռկաներն» են, զորամասում «բազառների» գնացող հաշիվ պահանջողները և այլն:
Վերջերս իշխող կառավարիչն ասում էր` ժողովուրդը բանակը սրբացրել է` դրանից են մեր խնդիրներն ու պարտությունները:
Այո´, բանակը սրբությունը և ճիշտ է արել ժողովուրդը, որ այն սրբացրել է, որովհետև բանակաշինության հիմքում սրբազան գաղափար է` պաշտպանել հայրենիքն ու հային, անհրաժեշտության դեպքում` կյանքի գնով:
Գիտակցված այս առաքելությունը ստանձնող մարդը երկրի համար ամենաթանկն ու արժանավորն է:
Մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով` համարելով, որ մեծ բան են անում այն մարդկանց համար, ովքեր օրուգիշեր կյանք են տալիս երկրի պաշտպանության համար:
Եվ վերջում, չեմ հոգնի կրկնելուց` այո´, բանակը սրբություն է:
Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հայրենակիցներին:
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր արժանապատվությամբ կատարում են իրենց առաքելությունը` պաշտպանում իրենց երկիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Սբ․ Աննա եկեղեցու բակում հավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այսօր զոհված զինծառայողների․ ՈՒՂԻՂ
- Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան մոտ 300 մ գլորվել է հարակից ձորը. Փրկարար ծառայություն
- Նախնական տվյալներով, զորացրված զինծառայողները տաքսով ուղևորվելիս են եղել Երևան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում վթարից
- Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, կա 2 զոհ
- Քաղաքացիներն ապօրինի մտել են զորամաս՝ զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով