ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են Իտալիային արգելել մասնակցել միջազգային մրցաշարերին
Իտալական ակումբների և ազգային թիմերի՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցությունը կարող է կասեցվել։ sport.ru-ն գրում է, որ երկու կազմակերպություններն էլ կասկածում են, որ երկրի իշխանությունները միջամտում են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին։
La Repubblica-ը գրել է, ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին դուր չի եկել Forza Italia քաղաքական կուսակցության անդամ Ջորջիո Մյուլեի առաջարկը։ Քաղաքական գործիչն առաջարկել է փոխել Իտալիայի սպորտային օրենսդրությունը՝ լիգաներին անկախություն տալով երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայից։ Եթե այս փոփոխություններն ուժի մեջ մտնեն, իտալական A սերիան կկարողանա բողոքարկել վարչական դատարաններ՝ շրջանցելով մարզական դատարանները։
Աղբյուրը պնդում է, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն այս փոփոխություններում տեսել են կառավարության միջամտությունը սպորտին, ինչը խախտում է երկու մարզական կազմակերպությունների կանոնադրությունները։ Եթե Իտալիայի օրենսդրության այս փոփոխություններն ընդունվեն, ապա ՈւԵՖԱ-ն մտադիր է երկրին զրկել Եվրո-2032-ն ընդունելու իրավունքից։