Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր
Իրավապահները աշխատում են այն գործարանի տարածքում, որտեղ վերանորոգվել էր մերձմոսկովյան Կոլոմնայում կործանված ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը։
Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել է, որ «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռը վթարի է ենթարկվել մոսկովյան շրջանի անտառներից մեկում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ, որոնք զոհվել են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, ինքնաթիռը, վերանորոգումից հետո գործարանից դուրս գալով, շարժվում էր դեպի Վնուկովո օդանավակայան, սակայն վթարի է ենթարկվել Ապրաքսինո գյուղի մոտ։ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռը պատկանել է «Գազպրոմ Ավիա»-ին։
«Ներկայումս իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ այն գործարանի տարածքում, որտեղ վերանորոգվել է օդանավը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան