Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Opel»-ը բախվել է մի քանի ծառերի, արմատախիլ արել մեկն ու կողաշրջվել
Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեղել Երևանում:
Shamshyan-ի փոխանցմամբ, ժամը 10:20-ի սահմաններում 27–ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, որոնցից մեկն արմատախիլ է եղել և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի շարժիչը և առջևի անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել են: