Պարսավե՞լ Սոֆի Դևոյանին, թե՞ բանի տեղ չդնել
Երեկ պատահար տեղի ունեցավ, ինչը խլեց զինծառայողի կյանք։ Զինծառայող, որ անցել էր դժվար ծառայության ժամկետը ու տուն էր վերադառնում, վթարի պատճառով այդպես էլ չի հասնի տեղ...։ Ու կան վիրավորներ։
Սոցցանցերում, սակայն, քննարկվող թեման մնաց Սոֆի Դևոյանի ու Աննա Հակոբյանի գրկնախառնությունը։
Ու կարծում եմ՝ գիտեմ ինչու։
Քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, և զինծառայողների հետ կատարված դժբախտ պատահարները, և նրանց՝ գնդակից զոհվելը հանրությունը գնահատում է անխուսափելի։ Ցավելով զոհվածների համար՝ նորից ու նորից խոսել այն մասին, որ քանի կա այս իշխանությունը, բանակը թույլ է լինելու ու թուլանալու է ընդհուպ մինչև պատահարներ, որ չկա վստահություն, որ զինվորի կյանքն ու ծառայությունը գտնվում է պետական հսկողության տակ,... երբեմն ավելորդ են համարում կրկնել, տասնել, հարյուրել։
Ուրեմն ինչու՞ մի անցած պարուհու գրկապաչը Փաշինյանի կնոջ հետ մնաց քննարկելի։
Նախ՝ Դևոյանի իշխանական հյուրից տարածվել էր տեսանյութ, որ չգիտես ինչու շատերին թվացել էր, թե 75 ամյա պարուհին մերժում է Հակոբյանի գիրկը։
Միամիտներ ջան՝ մի՞թե նիկոլ փաշինյանի կինը կգնա մի տեղ, համոզված չլինելով, թե իրեն գրկելու են, գլծներին դնեն։ Ոչ իհարկե։
Ու հետո, երբ համեզվեցին, որ խաբվել են, որ Սոֆին հարգում ու գրկում է իշխանությանը՝ ով էլ դրանք լինեն, սկսվեց դիսկուրսը՝ պարսավանքի ենթարկե՞լ Դևոյանին, պարուհին մտավորական է, թե չէ, խոսեցնե՞լ Դևոյանին երկրի իրավիճակի շուրջ, թե ընդամենը որպես պարուհի հաշվել ու ուրիշ բաներում բանի տեղ չդնել։
Սոֆի Դևոյանին մտավորական հաշվեք, թե չէ՝ մի բան փաստ է. Նրան շատերը գիտեն, նա աշակերտներ է ունեցել, ունի, ովքեր հաստատ հետևում են նրան այժմ ևս, 75 տարեկան, թե չէ՝ նա հանրային մարդ է։
Ուրեմն նրա հանրային վարքը գնահատելի է, տվյալ դեպքում՝ խայտառակություն։
Ֆեյսբուքը Տիգրան Մանսուրյանին էլ էր հիշել. Ինչ ասեմ՝ առաջ ես ասում էի լուսե մարդ է։ Հիմա չեմ ասում ու արդարացնում եմ, իբր՝ չի ջոկում ինչ է կատարվում, մեծ մարդ է, միայն նոտաները գիտի...։ Ափսոս։
Սոֆի Դևոյանին վաղուց որպես պարուհի չեմ էլ հետևել, Մանսուրյանի հետ համեմատելի էլ չէ, բայց ասել, որ՝ մեծ կին է, չի հասկանում Հայրենինքն ինչ է, Հայրենիքին դավաճանելը, դավաճանին «հարգելը», դավաճանությունը գրկելը ու հանրությանը մատուցելը ինչ են... չեմ ասի։
Ձեր ամեն մի պաչը, սրանց ձեռքից պատվոգիր վերցները մի ապտակ է երկրին ու մարդկանց, քանի այս երկրում եք ապրում։ Արժանի չեք երկրին էլ, մարդկանց էլ։ Ու դուք պիտի իմանաք սա։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Այսօր զոհված Արմեն Մամյանը ծագումով Կոթի գյուղից էր, տան միակ տղան. Ոսկան Սարգսյան
- Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, կա 2 զոհ
- Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան. Սոֆի Դևոյան. «Հրապարակ»