Խայտառակ իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. Գառնիկ Դանիելյան
«Շարժման երկրորդ փուլում մեր խնդիրը ստեղծված ոստիականապետությունը, ոստիկանական պատնեշը հաղթահարելն է։ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանն ուժային կառույցներն են»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ օկուպացիոն ռեժիմը չունի ժողովրդի աջակցությունը, պետք է հաղթահարել վախի մթնոլորտը։
«Մի գաղտնիք բացեմ՝ տարբեր միջոցառումների ժամանակ, ճանապարհին մեզ մոտենում են ոստիկանական համակարգի տարբեր չինովնիկներ և հարցնում՝ ե՞րբ եք այս հարցը լուծելու։ Բայց մեր չինովնիկները պետք է գիտակցեն, որ սա միայն մեր պայքարը չէ»,- նշեց նա։
Դանիելյանն ասաց, որ արդեն փակված է Հայաստանից Վրաստան տանող՝ Կիրանցի հատվածի ճանապարհը, խայտառակ իրավիճակ է տիրում Տավուշի մարզում. «Արոտավայրերի, ցանքատարածությունների մի մասն անցել է թշնամուն, իսկ այն տարածքները, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, մարդկանց արգելում են, որ մշակեն»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ուղղակի կանգնեցրել ենք արյունահեղությունը. Բագրատ Սրբազան
- Կիրանցի բնակիչներին պարտադրվում է դիմումներ ստորագրել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու
- Քայլել եմ մենակ, տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի սահմանապահների, և որևէ վտանգ չեմ զգացել․ Լուսինե Բադալյանը՝ Կիրանց այցի մասին
- Պատը կառուցում են սահմանին, պատից 50 մետր վերև Կիրանցի դպրոցն է. Բնակիչ
- Մալուխները փոխում, անց են կացնում ՀՀ տարածքով․ Կիրանցի բնակիչ
- Մանուկյան. Կիրանցում փշալարերից 15 մետրի վրա տուն կա, առիթ լինի, մարդիկ չեն կարողանալու ոգելիչ խմիչք օգտագործել
- Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում