Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթը. «Ըստ Փաշինյանի տրամաբանության, պետք է մեր պատմությունը մոռանանք»
«Ի՞նչ է նշանակում իրական և պատական Հայաստան։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, մենք պետք է մեր պատմությունը մոռանանք, այսինքն Մովսես Խորենացի, Եղիշե, Վարդան Մամիկոնյան չե՞նք ունեցել»,- Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ ասաց հերթապահ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ըստ նրա, «սա նշանակում է ցեղասպանություն, ցեղասպանություն պատությունը ոչնչացնելու եղանակով»։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում: Ըստ նոր փոփոխության՝ պատմության ուսուցանումն այսուհետ կիրականացվի «Հայաստանի պատմություն» անվան ներքո մինչ այս «Հայոց պատմություն» անվան փոխարեն։
Հիշեցնենք՝ քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից է), հերթապահությունը շարունակվում է։
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հերթապահներն են hասարակական գործիչ Լուսինե Հարոյանը, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Հյուրը՝ ազատամարտիկ Դավիթ Մկրտչանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 113-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
- Լիկա Թումանյան. Ալիևի պահանջները Հայաստանին անվերջ են, հիմա էլ քննարկման է դրվել մեր ընդերքի վերաբերյալ հարցը
- Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
- «Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները շարունակվում են
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
- «Իմնեմնիմի» փոդքաստում այսօր կհերթապահեն Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը