Էրդողան. «Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ այցելել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
«էրմենիհաբերի» հղորդմամբ, լրագրողներից մեկի այն հարցին, թե «Իրանում նախագահ փոխվեց, Հայաստանում Փաշինյանը խաղաղությանը կողմ նախադասություններ է կազմում։ Թուրքիա-Ադրբեջան հեռանկարն ուր որ է Կովկասում խաղաղություն կբերի… Այս համատեքստում ի՞նչ կասեք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և Զանգեզուրի միջանցքին Իրանի դիրքորոշման վերաբերյալ։ Դուք ակնարկել էիրք, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստերագրեն այդ տարածաշրջանում լիովին խաղաղության մթնոլորտ է լինելու և գուցե Հայաստան֊Թուրքիա սահմանը կարող է բացվել։ Հնարավո՞ր է դրա մասին մտածել», Էրդողանը պատասխանել է․
«Ինչո՞ւ չպետք է մտածենք։ Այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար: Այս քայլերը դրական ներդրում կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության գործում։ Այս տարածաշրջանից լավ լուրերի հույս ունենք, կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:
Էրդողանը նաև նշել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը «Զանգեզուրի միջանցքը չի քննարկվել».
«Մենք միայն քննարկել ենք, թե ինչպես է նա հաղթել ընտրություններում», -նշել է նա։
Թուրքիայի նախագահը նաև իր մտադրությունն է հայտնել ամրապնդել թուրք-իրանական հարաբերությունները՝ ասելով.
«Զանգեզուրի միջանցքը ռազմավարական միջանցք է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին, և երբ այս միջանցքը գործարկվի, Իրանը և Ադրբեջանը երկուսն էլ կհանգստանան: Այս միջանցքը շատ կարևոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը հաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությունը
- «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում». Էրդողան
- Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
- Գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման համար. Էրդողան
- Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
- Թուրքագետը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին. Հայկական տապալված դիվանգիտության անհույս քայլերից մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան