Հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացի փողոցների խաչմերուկում գտնվող «Դե Անջելո Երևան» սրճարանում հրդեհ է բռնկվել ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Դե Անջելո Երևան» սրճարանի բացօթյա հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։