Նախագծման փուլում է Մեղրու դիահերձարանի կառուցման գործընթացը
Մեղրիում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ի Մեղրու բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մհեր Աբրահամյանին։
«Տեղյակ եմ հանրության դրական արձագանքներից, ձեզանից ակնկալվող սպասումներից։ Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ այստեղ, ուրախանում եմ, որ բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք»,-ասել է Ավանեսյանը։
Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին, նախարարի որոշումով, մեկ ծնունդի համար տրվել է 60% հավելյալ ֆինանսավորում։
Նախարարությունից հայտնում են, որ հողահատկացման և նախագծման փուլում է Մեղրու դիահերձարանի կառուցման գործընթացը։
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում է բուժսարքավորումներով կենտրոնը հագեցնելու հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա