«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
Այսօր Կինոյի տանը կայացել է Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացելավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», «Արծաթե ծիրան»՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման է արժանացել Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանի է արժանացել Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք», «Արծաթե ծիրանի»՝ Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Վերջինս ստացել է նաև Fipresci-ի մրցանակ։
Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Հրանտ Վարժապետյանի «Տուն»-ը, «Արծաթե ծիրան»՝ Աննա Մկրտումյանի «Արմատ»-ը։
Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կայացավ հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի մեծագույն դերասան, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի մյուս պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա Փանահիի առաջին փառատոնային այցն էր 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո։ Փանահիին փակման արարողության ժամանակ հանձնվել է Փարաջանովյան թալեր մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ը կեզրափակվի Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի՝ Փարաջանովին նվիրված «Բոբո» ֆիլմով
- Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը
- Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը
- Ես ոչ մի բան չգիտեմ, եկել եմ և անում եմ այն, ինչ պետք է անեմ. Քևին Սփեյսին՝ Երևան այցի ու դրա հետ կապված հակասությունների մասին
- Մենք շատ հպարտ ենք, որ այցելել եք մեր երկիր. Քևին Սփեյսին Երևանում հանդիպում է երկրպագուների հետ
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան»-ը
- Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Կինոյի տան Մեծ դահլիճում
- Քևին Սփեյսիի հետ հանդիպումն Ամերիկյան համալսարանում չեղարկվել է
- Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաներից է
- «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենը մանրամասնում է՝ ինչու են Հայաստան հրավիրել Քևին Սփեյսիին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան