«Ոսկե ծիրան»-ը կեզրափակվի Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի՝ Փարաջանովին նվիրված «Բոբո» ֆիլմով
Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կեզրափակվի Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի՝ Փարաջանովին նվիրված ու Փարաջանովի երևույթն ուսումնասիրող «Բոբո» ֆիլմով։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։
Հեղինակների պնդմամբ՝ «սա հոգեվերլուծություն է մեծ վարպետի այնկողմային էության՝ այլ չափումների որոնում, որոնց մասին միշտ չէ, որ մենք համարձակություն ենք ունենում նույնիսկ մտածելու»:
1991 թվականին ստեղծված այս փորձարարական վավերագրությունը, որտեղ ոչ միայն բացառիկ կադրեր կան Փարաջանովի կյանքի վերջին օրերից, այլև երևում է վարպետի անավարտ «Խոստովանանք» ֆիլմի նկարահանված նյութը, 1990-ականներին ցուցադրվել և պարգևատրվել է Նիոնում, Ռոտերդամում, Բեռլինում և մի շարք այլ փառատոներում։
Այժմ վերջապես վերականգնված ֆիլմը կամփոփի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարվա «Ոսկե ծիրան»-ը։
Հիշեցնենք, որ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն մեկնարկել է հուլիսի 7-ին, կավարտվի հուլիսի 14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացնում է մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան են ժամանում կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը ներկայացնում են կինոսերներին։
Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ է կատարում երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը
- Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան»-ը
- Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաներից է
- «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենը մանրամասնում է՝ ինչու են Հայաստան հրավիրել Քևին Սփեյսիին
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ լի բազմաթիվ անակնկալներով ու կարևոր շեշտադրումներով
- «Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար