Իրավունք 13:15 13/07/2024 Հայաստան

ՊՆ նախկին պաշտոնյայի փողերի լվացման գործով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։

ՔԿ-ից մանրամասնում են, որ  քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը և պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած ստորաբաժանման համապատասխան ծառայողներին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված, Նախարարությանը պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածքները՝ ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարների հանձնարարությամբ, պետական մարմնում բարձր պաշտոն զբաղեցրած տարբեր անձանց հետ փոխկապակցված ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների, տարբեր ֆիզիկական անձանց օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման և միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում, վերոգրյալ կարգադրությունների հիման վրա, 2005-2008թթ. վարչության ծառայողները առուվաճառքի պայմանագրերի նախագծերը, արդեն իսկ պաշտպանության նախարարների կողմից ստորագրված վիճակում, ներկայացրել են նոտարական վավերացման, նույն օրը կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր։ Դրանցով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերոնշյալ տարածքներում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան գներով վաճառվել են վերոնշյալ  ՍՊԸ–ին, ՓԲԸ–ին, ՀՀ պաշտապանության նախարարության բարձրաստիճան զինվորականներին և տարբեր ֆիզիկական անձանց, ապա այդ անշարժ գույքերը որպես սեփականություն գրանցվել են վերջիններիս անվամբ։ Նրանցից ոմանք, կարճ ժամանակ անց, անշարժ գույքերը, ձեռք բերման գնից անհամեմատ թանկ գներով, օտարել են այլ անձանց։

ՔԿ փոխանցմամբ, այդ կերպ պետությանը՝ ի դեմս ՀՀ ՊՆ-ի, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրը ՝ 5.913.147.300 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ի պաշտոնե տեղեկացված լինելով սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող, ՀՀ ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 2 հողամասերը նախարարության պաշտոնատար անձանց կողմից, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, օտարելու մտադրության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով ձեռք բերելու նպատակով դիմել է պաշտպանության նախարարին, ու ստացել նշված հողամասերն իրեն օտարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը:

Քննչական կոմտեից նաև հայտնում են, որ պաշտոնատար անձը, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, անշարժ գույքերի իրական պատկանելիությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, պաշտպանության նախարարի գիտությամբ, նրա հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածությամբ, որպես գնորդ է ներկայացրել իր ազգական Հ.Մ.–ին։

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրարկման արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կարգադրությամբ վերոգրյալ առուվաճառքի պայմանագրերը, արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում, ներկայացվել է նոտարական վավերացման, կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, որնցով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, 217.160.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասն ընդամենը 51.176.000 ՀՀ դրամով, իսկ   մյուս՝ 304.260.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ընդամենը 79.800.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել են նույն պաշտոնատար անձին՝ որպես սեփականություն՝ ձևական գրանցվելով վերջինիս ազգականի անվամբ։ Արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է  առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 390մլն. ՀՀ դրամի վնաս:

Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով, նույն պաշտոնատար անձի ցուցումով, նրա ազգականն իր անվամբ ձևականորեն՝ որպես սեփականություն հաշվառված վերոնշյալ անշարժ գույքերը, նվիրատվության պայմանագրերով, փոխանցել է պաշտոնատար անձի կնոջը, և անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Այսինքն՝ իր հետ փոխկապակցված անձի և ընտանիքի անդամի անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով՝ նշվածն պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 390մլն. ՀՀ  դրամ շուկայական արժեքներով վերոգրյալ գույքերը, այսինքն՝ կատարել է փողերի լվացում։

Նշված արարքները կատարելու համար նշված նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ 2 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 19 դրվագ նույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին և   549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին)։
    
Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

 Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար պաշտոնատար անձի գույքը արգելադրվել է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}