Վասիլև. Մեզ չեն կարող չվախեցնել «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունները
Արևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել իր դաշնակիցներից, թեև այլ երկրների օրինակը ցույց է տալիս, թե դա ինչի է հանգեցնում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Նրանք փորձում են ոչ թե պարզապես «սեպ խրել», այլ իրականում հեռացնել Հայաստանին իր դաշնակիցներից։ Բնականաբար, բոլոր գործընկերները դա տեսնում են նաև այլ իրավիճակներում՝ մասնավորապես Անդրկովկասում, նույն Վրաստանում ինչի է դա հանգեցնում։
Բնականաբար, մեզ չեն կարող չվախեցնել ու չմտահոգել «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև սրել իրավիճակը երկրի սահմաններից դուրս»,- ասել է Վասիլևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան