Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում նվազել է 2,4 տոկոսով
Հայաստանից 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է այցելել ավելի քան 387,6 հազար այցելու, ինչը 2,4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած այցելուները։ Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։
Միաժամանակ, ընդհանուր առմամբ, Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5,6 տոկոսով՝ հասնելով 3 միլիոն 21,067 հազարի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին