Քիմ և Քլոե Քարդաշյանները մասնակցել են Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին
Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու հարսանիքին ուրբաթ օրը հավաքվել են հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Համաշխարհային հայտնի մարդիկ, բիզնես- մագնատները և քաղաքական գործիչները ուրբաթ օրը սկսեցին ժամանել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք՝ մասնակցելու Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի կրտսեր որդու հարսանիքին», - ասվում է հոդվածում։
Ռիա նովոստին գրում է, Ամբանիի որդին՝ Անանտը 29 տարեկան է, նրա ընտրյալը հնդկական Encore Healthcare դեղագործական հսկայի հիմնադրի դուստրն է։
CNN-ը գրում է, որ արարողությանը մասնակցելու համար ժամանել են հեռուստադեմքեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, երգիչ Նիկ Ջոնասը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Հյուրերի թվում են նաև բազմաթիվ բոլիվուդյան աստղեր և Հնդկաստանի նախկին նախագահ Ռամ Նաթ Կովինդը, լրագրողները։
Associated Press-ի տվյալներով, հարսանեկան տոնակատարությունների ընդհանուր արժեքը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Լրագրող Լետեր Կալան Guardian-ին ասել է, որ նման ցնցող շքեղությունն անսովոր է նույնիսկ Հնդկաստանի համար։ Նրա կարծիքով, Ամբանիները ցանկանում են ներկայանալ որպես յուրօրինակ «հնդկական Վինձոր»՝ հավասարվելով բրիտանական թագավորական դինաստիայի կարգավիճակին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան