Ավստրալիայից երկվորյակ քույրերը երեխաներ են լույս աշխարհ բերել նույն օրը
Ավստրալիայից երկվորյակ քույրերը՝ Ռենե և Նիկոլ Բեյլիները, երեխաներ են լույս աշխարհ բերել նույն օրը՝ 22 րոպե տարբերությամբ։ Այս մասին գրում է «МИР 24»-ը։
Քույրերն արդեն ունեցել են մեկական երեխա։ Նրանք իրենց առաջնեկներին լույս աշխարհ էին բերել նույն տարում, սակայն վեց ամսվա տարբերությամբ։ Աղջիկները կրծքով կերակրում են միմյանց երեխաներին և նրանց համարում են ոչ թե զարմիկներ, այլ խորթ եղբայրներ և քույրեր, քանի որ նրանք ունեն նույն մայրական ԴՆԹ-ն։
The Sun -ը գրում է, որ նախապես քույրերը պատրաստվում էին երեխաներ լույս աշխարհ բերել տասը օրվա տարբերությամբ։ Երբ Նիկոլը ծննդաբերում էր, Ռենեն գնացել էր նրա տուն՝ երեխային խնամելու։ Շուտով Ռենեն հասկացել է, ինքն էլ է շուտով ծննդաբերելու։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան