Հայ շախմատիստները՝ հաղթողներ միջազգային մրցաշարում
Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ:
Հայաստանի Շածմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Ա խմբում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հորիզոնական 2-րդ և 4-րդ հորիզոնականները։
Ա խմբում մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 6 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Ա խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:
Բ խմբում հաղթող է դաձել Մենուա Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
Բ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արարատ Ստեփանյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Բ խմբում աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրլ էց Վերոնիկա Խաչատրյանը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ Մելինե Հարությունյանը:
Բ խմբում մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Բաղդասարյանը, իսկ մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Նարեկ Մկրտչյանը:
Գ խմբում հաղթող է դաձել Արայիկ Յավրյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Գ խմբում մրցանակակիրների շարքում է նաև Սարգիս Արտակի Մանուկյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Գ խմբում աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրելլ է Վիկտորյա Շառաջյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Նատալի Քեշիշյանը:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Գոռ Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում մրցանակակիրների շարքում է նաև Արմեն Հարությունյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում հաղթող է դարձել Անգելինա Միրաքյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Նատալի Աֆիյանը, ով լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 3-րդ հորիզոանկանում է Արաքս Ավետիսյանը, իսկ 4-րդ՝ Սինգ Լիդա Ծիենը:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում հաղթող է դարձել Միքայել Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Հարակից հրապարակումներ`
- Հայ շախմատիստները միջազգային մրցաշարում առաջին հորիզոնականներում են
- Հայաստանի 88 շախմատիստներ մասնակցում են միջազգային մրցաշարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան