ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է. Վասիլև
ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման հարցը համաձայնեցված է։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը՝ հիշեցնելով, որ բյուջեի ճշգրտման անհրաժեշտության առաջցել էր Երևանի կողմից վճարումների սառեցման հետևանքով։
«Այս տարվա բյուջեի հարցը համաձայնեցված է»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, ե արդյոք քննարկվում է կազմակերպության բյուջեի ճակատագիրը՝ կապված Երևանի մուծումը սառեցնելու որոշման հետ։
Նրա խոսքով, մշտական խորհրդի նիստերում և Ալմաթիում ՀԱՊԿ երեք կանոնադրական մարմինների նիստերի շրջանակներում արդեն ընդունվել են կազմակերպության այս տարվա բյուջեի ճշգրտման վերաբերյալ առաջարկություններ»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։
Հանձնարարականները, նրա խոսքով, աշխատանքային կարգով ներկայացվել են երկրների ղեկավարների ստորագրմանը։
Հարակից հրապարակումներ`
- Վասիլև. Մեզ չեն կարող չվախեցնել «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունները
- ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ուժեղացնելու ծրագրեր չկան. Իմանգալի Տասմագամբետով
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվրասիական անվտանգության խորհրդաժողովը կարող է այլընտրանք դառնալ Մյունխենին
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները