Պատժամիջոցների տակ է ընկել նաև «Ինգո Արմենիա» ընկերությունը՞. Խնդրի հետ բախվել է ԶՊՄԿ-ն. «Փաստինֆո»
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները տարածվել են նաև ապահովագրական ընկերությունների վրա՝ խնդիրներ ստեղծելով այդ թվում ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների վրա։
Դեռևս հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ներգրավելու մասին։ Այսուհետ՝ ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ»-ը գտնվում է պատժամիջոցների տակ։ Ապա նաև ԱՄՆ-ն միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։ Դա իր հերթին անդրադարձել է նաև Հայաստանի վրա։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ապահովագրում իրականացրած անձինք արտերկրում արդեն որոշակի խնդիրներ են ունենում. Այն չի ճանաչվում միջազգային խաղացողների կողմից։ Մեր տեղեկություններով՝ խնդրի հետ բախվել է նաև ԶՊՄԿ-ն, որն արտահանվող արտադրանքն ապահովագրել էր հենց այս ընկերությունում ու տեղափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԶՊՄԿ-ից, ըստ էության, չհերքեցին, որ ապահովագրության հետ կապված խնդիրներ են եղել։
«Բեռնափոխադրումների հետ որևէ խոչընդոտ, արգելք չկա, կան փաստաթղթային գործընթացներ ու խնդիրներ, որոնք լուծման ընթացքի մեջ են»,- հայտնել են ԶՊՄԿ-ից։
Աղբյուրը նշում է, որ «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռևս 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական կազմակերպության 75 տոկոսը, հետևապես պատժամիջոցները ազդում են նաև այս ընկերության վրա ու արդեն մտահոգություններ ունեն նաև ֆիզիկական անձինք, որոնք հենց այս ընկերությունում են ձեռք բերել բժշկական ապահովագրություն ու արտերկիր մեկնելիս վտանգ կա,որ կարող են խնդիրների բախվել, այսինքն՝ արևմտյան երկիրը չեն ընդունի ապահովագրությունը, եթե հանկարծ նման անհրաժեշտություն առաջանա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ահա և առաջին «ծիծեռնակները». Սուրենյանցը՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերից Վոլնըրթը արբիտրաժային հայցի մասին
- Վոլնըրթի ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Փաշինյանի Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով. Վոլնըրթը Հայաստանի դեմ արբիտրաժային հայց է ներկայացրել
- Թեհմինե Ենոքյան. ԶՊՄԿ-ի, Լիդիանի բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելուց հետո ընկերությունների վարքագծի կտրուկ փոփոխություն կա