Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայի պատճառով բաց կթողնի թագավորական մրցաշարը
Քիմիաթերապիայի պատճառով Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը չի կարողանա մասնակցել թագավորական Out-Sourching Inc պոլո մրցաշարին, որտեղ ելույթ կունենա նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը։ Այս մասին գրում է Daily Express-ը՝ Քենսինգթոնյան պալատին հղումով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախկինում արքայադուստրը միշտ մասնակցել է բարեգործական հանդիպմանը, սակայն այս անգամ նա ստիպված կլինի բաց թողնել միջոցառումը, քանի որ քաղցկեղի անհայտ տեսակի պատճառոով շարունակում է քիմիաթերապիան։
Մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հայտնել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրսի վաղ փուլերը։ Արքայազն Ուիլյամի կինը հայտնել է, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո կատարված թեստերի ժամանակ։
Արքայադուստրը Սուրբ Ծնունդից հետո որևէ միջոցառման չի մասնակցել։ Հունիսի 15-ին առաջին անգամ հայտնվել էր հանրության առաջ։ Քեյթ Միդլթոնը միացել էր թագավորական ընտանիքի անդամներին Trooping the Color շքերթին։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը և արքայազն Հարին պատրաստ են հաշտվել Քեյթ Միդլթոնի հետ
- Շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի վրա. Փորձագետ
- Քեյթ Միդլթոնը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
- Քեյթ Միդլթոնը կարող է երբեք չվերադառնալ արքայական պարտականություններին
- Աղբյուրը հրապարակել է Քեյթ Միդլթոնի ճշգրիտ ախտորոշումը
- Չարլզ III-ն ասել է՝ հպարտ է Քեյթ Միդլթոնի քաջությամբ
- Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին