Ֆրանսիայի սպորտի նախարարն Օլիմպիական խաղերից առաջ լողացել է Սենում
Ֆրանսիայի սպորտի նախարար Ուդեա Կաստերան Օլիմպիական խաղերից առաջ լողացել է Սենում
Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան Փարիզում Օլիմպիական խաղերի բացմանն ընդառաջ ջրազգեստով լողացել է Սեն գետում։ Այս մասին հայտնում է RMC Sport հեռուստաալիքը։
«Մենք ասացինք, որ պատրաստ կլինենք և պատրաստ ենք: Հիանալի է, որ Իլ-դե-Ֆրանսի բոլոր բնակիչները, ֆրանսիացիները և ամբողջ աշխարհի մարդիկ կկարողանան վայելել այս իրադարձությունը, դա արտասովոր է: Արտասովոր է մտածել, որ ի շնորհիվ Խաղերի՝ մենք դա արեցինք։Դա զգացմունքային փորձ է», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա լողալուց հետո։
Սենա գետում նախատեսվում է անցկացնել մրցումները, սակայն օլիմպիական կազմկոմիտեի ղեկավար հայտարարել էր, որ դրանք կարող են տեղափոխվել Վեր -սյուր-Մարն, եթե Սենում ջրի որակը չհամապատասխանի չափանիշներին։
Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան