Հուսով եմ՝ իրական ընդդիմությունը սերտել է նախորդ անհաջողությունների դասերը. Արմեն Աշոտյան
«Վերլուծելով իրավիճակը՝ կարելի է բացառել սեպտեմբերին արտահերթ ընտրությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք ոչ մեկին պետք չեն»,- նշել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով քաղաքացիներին իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցերին։
Ըստ նրա, Նիկոլը և ՔՊ-ն ունեն կատաստրոֆիկ ցածր վարկանիշ, որը արհեստական ուռճացնելու համար ժամանակի կարիք ունեն։
«Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, ապա հուսով եմ, այն սերտել է նախորդ անհաջողությունների դասերը և լավ հասկանում է, որ Նիկոլի ղեկավարությամբ ցանկացած արտահերթ ուղեկցվելու է խայտառակ վարչական ռեսուրսով, անզուսպ և կեղծ քարոզչությամբ, հանդուգն բռնաճնշումներով և միջազգային կառույցների կուրությամբ։
Միայն իշխանափոխությունից հետո է պետք գնալ արտահերթի, այն էլ՝ որոշակի ժամանակ անց, որպեսզի, նախ և առաջ կայունացվի իրավիճակը երկրի ներսում և երկրի շուրջը։ Այսօրվա դրությամբ ափալ-թափալ ընտրությունները ձեռնտու են մարգինալացված քաղաքական ավանտյուրիստներին և Նիկոլից իշխանության ավելի մեծ փայ պահանջող «արևմտամետներին»,- նշել է Արմեն Աշոտյանը;
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Տարեվերջին արտահերթ ընտրությունների հնարավորությունը չեմ բացառում, եթե շարժումը տնային աշխատանքը լավ կատարի
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Սուրենյանց. Երկրին արտահերթ ընտրություններ են պետք
- Արտահերթ ընտրություններն անթույլատրելի են. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան