Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ Արմեն Աշոտյան
«Սրբազան շարժման մարել-չմարելու մասին քննարկումները արհեստական են և ներմուծված են նիկոլական քարոզչամեքենայի կողմից։ Կարիք չկա ոչ նեղվել, ոչ լարվել այդ թեմայից»,- նշել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով քաղաքացիներին իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցերին։
Նա այդպես արձագանքել է «Սրբազան պայքարի և Սրբազանի հանդիպումները խոսո՞ւմ են այն մասին, որ շարժումը չի մարել» հարցին, ապա շարունակել.
«Եկեք երկու ազնիվ արձանագրում անենք․ ա) Շարժումը այս փուլում չհասավ իր նպատակին նաև սեփական թերացումների պատճառով, և բ) ամառային ամիսներին զանգվածային ակցիաներ կազմակերպելը արդյունավետ չէ , ու այդ դադարը բնական է։
Ի՞նչ է իրականում շարժումը։ Գաղափարախոսություն, մարդիկ, առաջնորդ՝ այս երեք հիմնական բաղադրիչներից է այն կազմված։ Ի՞նչ ունենք այսօր։ Գաղափարախոսությունը մնում է կենսունակ և մրցունակ։ Դժգոհությունը Փաշինյանից չի վերացել, այն միայն ավելանում է և ստիպում է մարդկանց պատեհ պահին և ձևերով այն արտահայտել։ Ինչ վերաբերում է առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին, ապա ի հեճուկս նիկոլական ջանքերի, նա չվարկաբեկվեց, չփչացավ, ոչ մի կեղտ, որ տարածում էր իշխանությունը, նրան չկպավ։ Այսինքն` ճիշտ և համակարգված աշխատանքների դեպքում, որ պետք է ներառի նաև նախորդ փուլից արած հետևանքները, բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար։ Վստահ եմ, դրանով զբաղվող մարդիկ շատ լավ հասկանում են ինստիտուցիոնալիզմի և ֆորմալիզմի միջև եղած սկզբունքային տարբերությունը։
Հարցին՝ «Նիկոլական թևն անընդհատ համոզում է մարդկանց, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Ի՞նչ եք կարծում այս մասին», Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«Նիկոլական քարոզիչների նման պնդումները ոչ միայն անհիմն են, այլև անգրագետ։ Թվարկեմ ընդամենը մի քանի փաստով։ 1 ) Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները հստակ կարգավորված են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ համապատասխան օրենքով։ Եկեղեցին երբեք չի խախտել դրանք, ի տարբերություն նիկոլական իշխանությանը։
2 ) Եկեղեցին պետության նման հիմնադրվել է հայ ժողովրդի կողմից։ Փաստացի նրա մանդատը նույնքան առաջնային է, որքան պետությանը, պարզապես շատ ավելի հին։
3 ) Նիկոլենք դիտավորյալ նույնականացնում են իրենց «կառավարությունը» պետության հետ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից և քննադատությունից, ինչի իրավունքը ունեն ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ կրոնական։ Եկեղեցին ոչ թե «խառնվում է» պետության գործերին, այլ քննադատում է կառավարությանը, ինչը լիովին օրինական է։
4 ) Եկեղեցականներն ունեն միևնույն իրավունքները և ազատությունները, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացի։ Ավելին, նորմալ ժողովրդավարական երկրներում կրոնական կառույցները քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից են և ազատ են իշխանությունների նկատմամբ իրենց կարծիքների մեջ։
Իսկ Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ նրանց «թազա Հայաստանում» ազգային և բարոյական արժեքներ դավանող այդ կառույցը տեղ չպետք է ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Վեհափառը ափսոսանք է հայտնում «Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելու որոշման համար
- Դատախազությունը հետ է ուզում Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Ինչով է Եկեղեցին խանգարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ միայն իրենց է հայտնի. Գևորգ Դանիելյան
- Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալներն այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
- Մեր Երկրում որոշ այլադավաններ ոչ միայն ազատված են հարկերից, այլև Հայ Եկեղեցուն են մեղադրում իբր հարկեր չվճարելու մեջ. Դանիելյան
- Վեհափառի դեմը փակելով՝ Վեհափառին ու եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տրվեց. Աշոտյան
- Իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն. Արման Թաթոյան
- Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը, եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է. Միքայել Սրբազան
- Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
- Աջապահյան. Ցանկացած պատասխանատվություն, որ կհանձնեն եկեղեցուն՝ եկեղեցին կվերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան