Մայր Հայաստանում արցախցիները գոնե ամոքում չեն գտնում. Բագրատ Սրբազան
«Այս պայքարն իշխանափոխության մասին չէ, սա մեր ողջ կյանքը, մեր գիտակցությունը վերափոխելու մասին է»,- Չարենցավանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց, որ իր հայտնվելը պայքարի առաջնագծում դրա մասին է. «Ես ուրիշ կռիվ չունեմ, քան այս չարիքը պոկելը, հեռացնելը։ Իմ գտնվելն առաջանագծում չարիքը վերացնելու համար է։
Այս պայքարի վերջնարդյունքը հաղթանակից բացի այլընտրանք չունի մեզ համար։ Մեջտեղը բան չկա, որ հանգրվանքն ու մնանք։ Չկա։ Կամ պարտություն և կործանում, ինքնության զրկում, կամ հաղթանակ, վերելք ու ինքնության զորացում։ Ընտրություն է, ու այդ ընտրության մեջ մեր ընտրությունը երկրորդն է, առաջինը չէ
Չարիքին հեռացնելուց հետո արդարության ու ճշմարտության սկզբունքի հիմա վրա ձևավորվելու է հաշտության կառավարություն, որը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի աշխարհաքաղաքական բախումներից Հայաստանը հեռու պահի։
Ունենք մի շատ կարևոր հարց ևս՝ մեր գերիների ու արցախցիների վերադարձն իրենց տներ։
Իսկ որոշ ժամանակ հետո պատրաստվել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների, որպեսզի այլևս որևէ հոգևորական դուրս չգա պայքարի»։
Խոսելով Հայաստան տեղափոխված արցախցիների խնդիրների մասին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էին տարիներով գնալ Արցախ, մեծ-մեծ բրդել, մարդկանց հացն ուտել ու այդ հացն ուրանալ...
Մայր Հայաստանում արցախցիները գոնե ամոքում չեն գտնում։ Պատճառն այս չարիքն է՝ դեմքով, տեսքով, ատլետիկ կազմվածքով նեռն է, որը մահ է բերում, դժբախտություն ու ողբերգություն։ Բարև տվեցիր՝ կրակն ես ընկնելու, շփվեցիր, կողքը կանգնեցիր՝ հաստատ մի բան պատահելու է։ Մի վայր այցելեց, հաջորդելու է աղետը։ Դրա մեծագույն վկայությունը Վարդենիսն է, երբ նոր տարվա գիշերը տղաներին պարացնում էր, իսկ 15-16 օր հետո այս տղաներն այրվում էին։
Ու երբ ծնողները սպասում էին իրենց զավակների մոխրացած մարմինների վերադարձին, այս չարիքն Իջևանում խրախճանքի մեջ էր՝ պարեկային ծառայություն ընդունելով։ Սրանց սիրտն արյուն ու զոհ է ուզում»։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների հարցով կառավարությունը ոչ մի քայլ չի արել. Բագրատ Սրբազան
- Սրբազան հայր, զինվորները խնդրում են ոչ մի դեպքում չնահանջել. երիտասարդը՝ Բագրատ Սրբազանին
- Մենք ուղղակի կանգնեցրել ենք արյունահեղությունը. Բագրատ Սրբազան
- Այ Բագրատ Սրբազան, գիտե՞ս, բանը... Հրազդանցի փոքրիկները Սրբազանին պատմում են իրենց հեծանիվների մասին
- Շաբաթ օրը մեկնելու ենք Կոտայքի մարզ. Բագրատ Սրբազան
- Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել․ Բագրատ Սրբազան
- Պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան