Ծանոթ-բարեկամ նստել են մանկապարտեզի շենքում, մանկապարտեզ չկա ,որ երեխաները գնան․ Գինեվետի բնակիչ
Արարատի մարզի Գինեվետ գյուղում մանկապարտեզ չկա։ Գյուղացիներն ասում են, որ տարիներ շարունակ պայքարել են, սակայն անօգուտ։ Երեխաները գնում են կողքի գյուղի մանկապարտեզը, մինչդեռ իրենց գյուղի մանկապարտեզի շենքում մարդիկ են ապրում՝ մի մասն օրինական, մյուս մասն էլ ՝ անօրինական։ Panorama.am-ին պատմեց Գինեվետ գյուղի բնակիչ Սվետլանա Բարսեղյանը։
«Մի քանի տարի շարունակ պարտեզի համար պայքարեցինք։ Ավելի քան տասը տարի մանկապարտեզ չունենք։ Անընդհատ պայքարելու արդյունքում հեղափոխությունից առաջ սկսեցին իբրև վերանորոգել,հետո հեղաշրջում եղավ ու «սև» վերանորոգում եղավ։ Հիմա խնամի-ծանոթ նստել են ու ապրում են իրենց համար, բայց մեր երեխաները գնում են կողքի գյուղի մանկապարտեզ։ Ինչո՞ւ պետք է պետական շենքը դաառնա բնակելի տուն։ Գյուղ ունենք, դպրոց ունենք, բայց մանկապարտեզ չունենք։ Ինչի՞ համար իմ թոռները գնան կողքի գյուղի մանկապարտեզ։ Հետո էլ ասում են կոռուպիցիա, կոռուպցիան էլ ո՞նց է լինում։ Շատ երեխաներ կան գյուղում, ինչու չպետք է հաճախեն հենց գյուղի մանկապարտեզը»։
Հարցին,թե անօրինակա՞ն են ապրում շենքում, բնակիչն ասաց․ « Գյուղացիներից են նստում, իրենց ծանոթ և բարեկամներն են։ Մի մասը սեփականացրել է, մի մասն էլ անօրինական է նստած։ Պետական շենք է, ինչու պետք է այսպես լինի»։
Մոտեցանք մանկապարտեզի շենքին, որտեղ, ըստ գյուղացու, ապրում են մարդիկ, դուռը կողպեքով փակ էր, այդ պահին մարդ տեսանք, թեև բակից արդեն իսկ երևում է, որ ապրողներ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան