«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով ավարտեց գարնանային նստաշրջանը. իսկ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից: ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ մինչև սեպտեմբեր արտահերթ նիստեր չեն լինի, ուստի կարող են հանգիստ խղճով արձակուրդի մեկնել:
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար սա ԱԺ վերջին նստաշրջանն էր. վերջինս հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին։ Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու. նրա ագրեմանը ռուսական կողմը դեռ մայիսին էր հաստատել: Հիմա, կարելի է ասել, գնդակը Հայաստանի դաշտում է:
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեսպանին նշանակում և հետ է կանչում հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Ինչպես մեզ փոխանցեցին, արդեն սեպտեմբերին պաշտոնապես կլինի Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի նշանակման հրամանը:
Ի դեպ, օրենքի պահանջով` Գուրգեն Արսենյանը, պետք է մանդատը վայր դնելուց զատ, նաև դադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցություն»-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան