Խոշոր ավտովթար «Վստրեչի» խաչմերուկում
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 07։50-ի սահմանենրում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ, բախվել են «Mazda» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի, որից 1-ը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։