Սրբազան հայր, զինվորները խնդրում են ոչ մի դեպքում չնահանջել. երիտասարդը՝ Բագրատ Սրբազանին
«Սրբազան հայր, զինվորները խնդրում են ոչ մի դեպքում չնահանջել։ Հենակետերում կանգնած զինվորների մոտ այն գիտակցումն է, որ այստեղ կանգնած ենք, որպեսզի թիկունքում քաղհասարակությունը հասնի այն նպատակներին, որոնք դրել է իր առջև»,- Հրազդանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանն ասաց ներկա երիտասարդներից մեկը։
Նա նշեց՝ ուրախ է, որ հենց եկեղեցին է ստանձնել այս պայքարի առաջնորդությունը։
Բագրատ Սրբազանն ասաց. «Ուրախ եմ, որ սահմանում գտնվող մեր տղաներն այն գիտակցությամբ են ապրել, ապրում, որ ամեն գնով թույլ չտալ որևէ պայմանավորվորված կամ ոչ պայմանավորված հարձակում մեր երկրի վրա, որպեսզի երկրի ներսում խնդիրները լուծվեն։ Դա ամենակարևոր ուղերձն է, որ մենք լսել ենք այս ամբողջ ժամանակաշրջանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան