«Հրապարակ». Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Մայիսի 21-ին Երևանի դատավոր Արման Հովհաննիսյանը փոխեց նրանց կալանքը և սահմանեց վարչական հսկողություն՝ 3 ամսով սահմանափակելով նրանց՝ հաղորդումներ վարելու իրավունքը։ Պրոբացիոն ծառայությունը պետք է հսկեր, որ կատարվի դատարանի որոշումը:
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն չեք իրականացնում` տղաները եթեր են մտնում, խոսքը ֆեյսբուքյան լայվերի մասին է։ Ծառայությունը ՔԿ-ին պատասխանել է, որ անհնար է դա վերահսկելը, դիմեք դատարան՝ պահանջեք, որ փոխեն դատավորի որոշումը, որը, ըստ էության, անհնարին է կատարել։ Մեզ ասացին, որ հենց այս փոխադարձ մեղադրանքներն էլ հիմք ընդունելով՝ մտադիր են դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնել և պատժել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին