Սուրենյանց. Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա նախապայման համարելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Այն հետևողականությամբ, որ Բաքուն այս հարցն առաջ է մղում միջազգային հարթակներում՝ լեգիտիմացնելով իր օրակարգը, հուշում է, որ Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը»,- նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ Փաշինյանն այս առումով Արևմուտքի համար «հարմար» գործընկեր է, որովհետև բավարարում է ցանկացած գնով խաղաղություն հաստատելու արևմտյան շրջանակների պահանջը:
«Շատ շուտով կրկին կլսենք Փաշինյանի դասախոսություններն այն թեմայով, թե «ցլերը կգզեն մեզ», եթե չփոխենք Սահմանադրությունը:
Ահա, թե ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին»,- գրել է Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Հայաստանի Սահմանադրության օրը Փաշինյանը քննադատել է Սահմանադրությունը
- Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն․ սահմանադրագետ
- ՀՀ սահմանադրության օրը ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է․ Մելիքյան
- Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
- Թաթոյան. Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա
- Փաշինյան. Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն
- Սահմանադրության փոփոխության պահանջը, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ». Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին