Լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնումը. Տիգրան Աբրահամյան
«Միջազգային տարբեր դերակատարների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծում է՝ դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ ճնշումնե՞րը, երկուսը միասի՞ն, թե՞ կան նաև այնպիսի գործոններ, որոնք միայն կուլիսներում են քննարկվում:
«Համենայդեպս, վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը հաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությունը
- «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում». Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան