Ինչ տանել ծով երեխաների հետ հանգստի գնալիս. Մաշկաբանի ցուցակը
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ցուցակ է կազմել, թե ինչ պետք է տանել ծով երեխաների հետ հանգստի գնալիս.
1. Մանկական արևապաշտպան քսուք - սրանց մասին շատ ենք խոսել։ Խորհուրդ - հանգստի մեկնելիս, նոր արևապաշտպանը առաջին անգամ կիրառեք ծով մեկնելուց մի քանի օր առաջ - եթե լինի ալերգիկ կամ ինչ-որ անցակալի ռեակցիա․․․ ստեղ հաստատ ավելի հեշտ մենք Ձեզ կօգնենք։
2․ Պանտենոլ պարունակող ցողաշիթ - սպրեյ - այրվածքներից վնասված մաշկի վերականգնման համար - կարող եք նաև կրեմ վերցնել
3․ Ֆուրացիլինի լուծույթ կամ փոշի - վերքերի մշակման համար, արևային այրվածքները թեթևացնելու համար
4․ Թանզիվ կամ բինտ
5․ Հակահիստամինային օշարակներ կամ հաբեր - երեխաների տարիքին համապատասխան
6․ Պարացետամոլ օշարակ կամ հաբեր - երեխաների տարիքին համապատասխան
7․ Պաշտպանիչ քսուք կամ միջատների դեմ ցաղաշիթ
8․ Ջերմաչափ. Ավելի լավ է վերցնել ինֆրակարմիր մոդել, որպեսզի տեղափոխումը անվտանգ լինի, և ջերմաստիճանի չափումը լինի արագ և հեշտ:
9․ Հակաբիոտիկ պարունակող քսուք կամ շատ ավելի լավկլինի փոշի
10․ Բետադին - կամ շատ ավելի լավ կլինի բետադինով ներծծված պարագաներ
11․ Գլյուկոկորտիկոստերիդ + անտիբիոտիկ կրեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան