Սե՞խ, թե՞ ձմերուկ
Բժիշկ Պավել Իսանբաևը պատմել է, թե ինչ դրական հատկություններ ունեն սեխն ու ձմերուկը, ինչպես նաև եզրակացրել է, թե որն է ավելի օգտակար։
«Չնայած այն հանգամանքին, որ սեխն ու ձմերուկը գրեթե ամբողջությամբ բաղկացած են ջրից և, հետևաբար, ունեն նույն ցածր կալորիականությունը, դրանց ազդեցությունն առողջության վրա տարբերվում է դրանց բաղադրության տարբերության պատճառով, օրինակ՝ սեխի մեջ սպիտակուցի կոնցենտրացիան գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան ձմերուկ»,- Ռիա նովոստիին ասել է բժիշկը։
Մասնագետի խոսքով, ձմերուկն ավելի շատ լուծելի բջջանյութ է պարունակում, որը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի բարելավմանը։ Սեխը պարունակում է մեծ քանակությամբ C, B6 և K վիտամիններ։ Ձմերուկն իր հերթին հարուստ է A, B1 և B5 վիտամիններով։ Սեխի հանքային բաղադրությունն ավելի հարուստ է՝ երկաթ, կալցիում, կալիում և պղնձ։ Հետևաբար, սեխը կարող է օգտակար լինել ոսկրերի ցածր խտության և երկաթի պակասի դեպքում:
Ձմերուկը պարունակում է ցինկ և ֆոսֆոր, սակայն այն նաև ունի որոշ նատրիում, որն ավելի լավ է տղամարդկանց և հիպերտոնիա ունեցող մարդկանց համար:
«Ձմերուկն էլ, սեխն էլ դրական են ազդում սրտի և արյան ճնշման վրա՝ սեխը կալիումի և բջջանյութի պարունակության շնորհիվ, որը նվազեցնում է ընդհանուր խոլեստերինը, և ձմերուկը՝ հակաօքսիդանտ լիկոպինի և «վատ» խոլեստերինի նվազեցման շնորհիվ»,- ասել է Իսանբաևը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին