Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով. Բագրատ Սրբազան
«Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում»,- Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն նշեց. «Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով։ Ատելությունը, թշնամանքը վերացնելու, հայրենիք վերականգնելու, հայրենիք վերադարձնելու, ինքնության ունենալու, ազգերի շարքերի մեջ գլուխներս բարձր քայլելու, հայրենիք վերադարձնելու օրակարգով»։
Սրբազանն ասաց, որ պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է.«Ինչ որ փուլում հաղթանակի հասնելու վերջնարդյունքն ունենալով, բոլորս կլինեինք ուրախության մեջ, սակայն կարող է միգուցե սխալ ճանապարհներ բացվեին մեր առաջ։ Երևի Աստված այսպես է ուզում, որ նեղ դռներով հասնենք, ոչ թե լայն դռներով։
Մենք առաջ ենք գնում և առաջ են գնալու, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը։
Մեր թիրախը մեկն ՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը։ Դա մեր գալիքի, ներկայի, նաև անցյալի հրամայականն է»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն այսօր կհանդիպի աբովյանցիներին
- Մայր Հայաստանում արցախցիները գոնե ամոքում չեն գտնում. Բագրատ Սրբազան
- Գերիների հարցով կառավարությունը ոչ մի քայլ չի արել. Բագրատ Սրբազան
- Սրբազան հայր, զինվորները խնդրում են ոչ մի դեպքում չնահանջել. երիտասարդը՝ Բագրատ Սրբազանին
- Մենք ուղղակի կանգնեցրել ենք արյունահեղությունը. Բագրատ Սրբազան