Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթել է Ադրբեջանին
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան