Փաշինյանը Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը: Նա համապատասխան գրառում է արել X-ում:
«Վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:
Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-X-ում գրել է Փաշինյանը
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան