Աղբահանությունը Երևանում դարձել է պատուհաս
Արդեն տևական ժամանակ է՝ Երևանում աղբահանությունը դարձել է մի իսկական պատուհաս բնակիչների համար, քանի որ օրերով աղբը չի հեռացվում, իսկ աղբամաններն էլ ոչ միայն լցված են աղբով, այլև արդեն աղբը տարածվում է կանաչ գոտիներում ու մայթերին։
Այս մասին գրումէ Shamshyan.com-ն ու մնարամասնում, որ Արաբկիրում էլ վերջին օրերին խնդիր է դարձել աղբահանությունը։
Միայն Մամիկոնյանց փողոցի մի քանի հատվածներում, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի, Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի մոտ, աղբամանները ոչ միայն բերնեբերան լցված են, այլև աղբը տարածվել է աղբամանների շուրջ և տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան