Թրամփի որդին հոր դեմ մահափորձից հետո հայտարարություն է արել
Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը և պաշտպանել Միացյալ Նահանգների շահերը նույնիսկ մահափորձից հետո: Հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ կրտսերի որդին՝ X սոցիալական ցանցում։
«Նա երբեք չի դադարի պայքարել Ամերիկայի փրկության համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը շաբաթ օրը դադարեցրել է հրապարակային ելույթը Փենսիլվանիայում՝ հրաձգության պատճառով։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները նրան հեռացնում։ Ավելի ուշ Թրամփը ասել էր, որ վիրավորվել է ականջը և շատ արյուն է կորցրել։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հանդիսատես, ևս երկուսը ծանր վիրավորվել են:
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչնչացրել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիման ներկա քաղաքացիներիղ, ևս երկուսը ծանր վիրավորվել են:
Washington Post-ը գրում է, որ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Թոմաս Մեթյու Քրուքսը, ըստ Փենսիլվանիայի ընտրողների գրանցումների, հանրապետական էր։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, տեղական լրատվամիջոցները գրում են, որ կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը Փենսիլվանիայից է։ Հաղորդվում է, որ նա թաքնվել է արտադրական շենքի տանիքում՝ բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ այն տարածքից դուրս, որտեղ անցկացվում էր միջոցառումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան