Հնդկաստանում տեղի է ունենում 600 միլիոն դոլարանոց «դարի հարսանիքը»
Մումբայում երկու օր է տեղի ունենում մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի որդու՝ Անանտ Ամբանիի և խոշոր դեղագործական ընկերության սեփականատրոջ դստեր՝ Ռադիկա Մերչանտի հարսանեկան արարողությունը։ Լրատվամիջոցներն արդեն միջոցառումն անվանել են «դարի հարսանիք»։
The Guardian-ի գնահատմամբ՝ Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքը արժեցել է ավելի քան 600 միլիոն դոլար։ Սա գործարարի կարողության մոտավորապես 0,5%-ն է։
Միջոցառումն անցկացվում է մի վայրում, որտեղ կարող է տեղավորվել ավելի քան 16000 մարդ: Տոնակատարությանը հրավիրված հյուրերի և արտիստների համար տրամադրվել է չորս մասնավոր ինքնաթիռ։ Հյուրերի թվում էին Քարդաշյան քույրերը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլեերը և Բորիս Ջոնսոնը, ըմբիշ Ջոն Սինան և այլն։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը, պսակադրությունը՝ շաբաթ օրը, իսկ այսօր հարսանեկան հյուրասիրություն, որը կեզրափակի տոնակատարությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին