Սևանա լճում մոտորանավակը խափանվել է, չորս քաղաքացու օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 14-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Շողակաթ» լողափից մոտ 30 մետր հեռավորության վրա, մոտորանավակը խափանվել է. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքացիներին և մոտորանավակը դուրս են բերել ափ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում