Քեյթ Միդլթոնը ներկա է Ուիմբլդոնի եզրափակչին
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը ժամանել է Ուիմբլդոնի թենիսի մրցաշար։ Նա երկրորդ անգամ է հանրությանը ներկայանում այս տարվա մարտ ամսից հետո, երբ հայտարարել էր իր հիվանդության՝ քաղցկեղի մասին։ Հանդիսատեսը կանգնել ու ծափահարություններով ողջունել է Միդլթոնին։
championat.com-ը գրում է, որ ավանդույթի համաձայն, ակնկալվում է, որ Քեյթ Միդլթոնը գավաթը կհանձնի հաղթողին:
Դքսուհու հետ է նրա իննամյա դուստրը՝ արքայադուստր Շառլոտան և նրա քույրը՝ Պիպա Միդլթոնը։
Նշենք, որ եզրափակիչում խաղում են իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը և ATP-ի երկրորդ համար սերբ Նովակ Ջոկովիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան