Գյուղեն իջավ նազարը, շվարեցավ բազարը. Աննա Հակոբյանի բեռլինյան տեսանյութն ու մեկնաբանությունները
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանւ տեսանյութ է հրապարակել Բեռլինի Օլիմպիաշտադիոնում մարզադաշտից, որտեղ անցկացվեց Եվրո 2024 առաջնության եզրափակիչ Իսպանիա-Անգլիա խաղի ընթացքից։
Օգտատերերից շատերը քննադատել են ամուսիններին.
«Բաաա, նախկինները ընտանիքով գնային ֆուտբոլ նայելու, երբ երկիրը ճահիճի մեջ ա բոլոր առումներով, ընդդիմադիր Նիկոլը ԱԺ ամբիոնից կգամեր անարգանքի սյունին, արրդեն պատկերացնում եմ ինչ ճաճանչափայլ բառերով ու ինտոնացիայով ինչեր էր ասելու»։
«Իսկ տենաս էտ ում գումարներով են ֆռֆռո՞ւմ։ Դե իհարկե մեր՝ հարկատուների»։
«Դաշտը կհանձնեք, որ հանգիստ գաք»։
«Ինչի՞ վրա ես էդքան ուրախանում»։
«Ձեռ եք առնում, ազգ սրանք կայֆ են ապրում Հայաստանի վիճակից, փշալար ու ծառ տնկին, Հայաստանը արդեն պաշտպանված է, կարելի է կայֆավատ անել, ասեք մի պետության ղեկավար, որ նման ձև իրանց կպահեն, խայտառակություն»։
«Գյուղեն իջավ նազարը շվարեցավ բազարը»:
«Դեգեներատը... էդ ու՞մ հաշվի գնացիք... Դերասաններ, անթասիբներ..»։
«Քաջ Նազար, որ ոչ ամոթ կա, ոչ ինքնասիրություն։ Ինչների՞դ վրա եք ուրախ, այ հայ ազգի կործանիչներ»։
«Սաղ երկիրս վարի տվին, հիմա գոհ նստած ֆուտբոլ են վայելում»։
«Հա գնացել է եվրոպական ֆուտբոլը ուսումնասիրի, որ 2050 թվին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին դարձնի աշխարհի չենպիոն»։
Իհարկե, հիացական մեկնաբանություններ ու գիֆեր էլ կան, օրինակ, սրանք.
«Սքանչելի Ֆութպօլի խաղ։ Որքան ուրախ եմ Աննա ջան թէ դուք և սիրելի մեր վարչապետն ալ ներկայ էիք անձնապէս ներկայցնելու մեզ հայերս»։
«Հզորների համար օթյակում, մեր սիրելի մարդիկ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին